Երեխայի անձնական տվյալները առաջին հերթին պետք է ծնողները պաշտպանեն. իրավապաշտպան
Advertisement 1000 x 90

Երեխայի անձնական տվյալները առաջին հերթին պետք է ծնողները պաշտպանեն. իրավապաշտպան

Ժամանակակից կյանքը և տեղեկատվական տեխնոլոգիաները նույնիսկ չափահասներին հաճախ զերծ չեն պահում տարաբնույթ խնդիրներից, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանությանը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Երեխաների պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանն ասաց, որ երեխաները շատ ավելի բարդ իրավիճակում են հայտնվում։

«Երեխային պաշտպանելը ՏՏ ոլորտում օրեցօր դառնում է առավել դժվար։ Հեռուստահաղորդումներից մինչև ամենատարբեր էլեկտրոնային տեղեկատվական միջոցները ոչ միշտ են պահպանում երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը»,- նշեց Գասպարյանը։

«Ցանկացած տվյալ հրապարակելուց, համացանցում տեղադրելուց առաջ, թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները պետք է գիտակցեն, որ դա ընդմիշտ մնում է այնտեղ»,- ընդգծեց Գասպարյանը։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահի խոսքով՝  աշխատանք պետք է տարվի երեխաների ծնողների հետ, քանի որ առաջին հերթին նրանք պետք է տեղեկացված լինեն՝ ինչպես պաշտպանել երեխայի անձնական տվյալները։

Պետական մարմինները և կազմակերպությունները, ինչպես նաև լրատվամիջոցները, երեխայի անձնական կյանքի պաշտպանությանը պետք է առաջնային ուշադրություն դարձնեն և համապատասխան միջոցներ ձեռնարկեն երեխաների անձնական տվյալների անօրինական մշակումը բացառելու համար։