Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային պատմությունը պայքար է ժողովուրդների միջև: Պայքար՝ կենսատարածքի, ազդեցությունների ոլորտների համար:
Քեզանից, քո իսկ ազգի տկար լինելու ու նաև համաշխարհային ինչ-ինչ անբարենպաստ գործոնների պատճառով խլել են Հայրենիքիդ մի մասն ու նվիրել ուրիշին:
Կրկնում եմ՝ նվիրել են և ոչ թե եկել են՝ գրավել, խլել այդ ուրիշները:
Հետո քո ազգի նվիրյալ զավակները իրենց կյանքը զոհելով՝ ետ են բերել պատմական Հայրենիքիդ մի մասը:
Ու հիմա դու առաջարկում ես ետ վերադարձնել քո իսկ պատմական Հայրենիքի մի մասը խաղաղ ապրելու պայմանի դիմաց:
Այդ դեպքում ո՞ւմ է պետք քո ապրելը…»: