«Новости классической музыки» պարբերականի հաղորդմամբ՝ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը մարտի 10-ին ամուսնացել է հայուհի Կարինե Արզումանովայի հետ: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Պրահայում: Ըստ լրատվամիջոցի՝ Կիսինը և Արզումանովան ծանոթ են մանուկ հասակից:







