
Որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ կապված մարտի 14-16-ը Մոսկվայում տեղի ունեցած «Ճանապարհորդություն և զբոսաշրջություն» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ներկայացված չլինելու վերաբերյալ:
Մոսկվայում կայացած MITT 24-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարի բացկայությունը պայմանավորված է եղել ցուցահանդեսի կազմակերպիչների քաղաքականացված դիրքորոշմամբ, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային արդյունքի որևէ հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով:
Ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու միակողմանիորեն ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան ստացել է հայկական տաղավարը չեղյալ համարելու վերաբերյալ գրություն:
Հայկական կողմին ներկայացվող պահանջներին զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում և գովազդատեղեկատվական նյութերում մեծ տեղ է հատկացվել Լեռնային Ղարաբաղին, որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն կազմակերպիչներից:
Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն: ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել հայկական պատվիրակությունը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ չի համապատասխանում իրականությանը: