Վարուժան Բաբաջանյան. «Մոնոպոլիստներ, Նոյեմբերյանը ձեր բոստանը չէ, հեռու մնացեք…»
Advertisement 1000 x 90

Վարուժան Բաբաջանյան. «Մոնոպոլիստներ, Նոյեմբերյանը ձեր բոստանը չէ, հեռու մնացեք…»

Վարուժան Բաբաջանյանի Facebook-յան գրառումը. «Դատապարտում եմ Բագրատաշենի մաքսակետի տարածքում մեկ ապահովագրական գործակալությանը մենաշնորհ տալու կառավարության որոշումը: Քիչ առաջ տեղեկացա, որ նման որոշման հետևանքով շուրջ 75 աշխատակից հայտնվելու են իրենց փոքրիկ բիզնեսը փակելու եզրին: Մաքսակետի տարածքում ինչ-որ անձինք նոր գրասենյակ են բացել, որը զբաղվելու է ավտոմեքենաների ապահովագրական գործունեությամբ, ինչը 25 ընկերությունների փակման վտանգի առաջ է կանգնեցնում:

Իբր առաջընթաց ապահովող կառավարությունը անհապաղ պետք է դադարեցնի գործընթացը և կանխի երկրի վերջին ազատական ոլորտներից մեկի մոնոպոլացումը:

Պատրաստ եմ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մարդկանց ցուցաբերել քաղաքական, իրավական և ցանկացած տիպի լիակատար աջակցություն` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մոնոպոլիստներ, Նոյեմբերյանը ձեր բոստանը չէ, հեռու մնացեք…»:



Նման նյութեր