ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 19-ին, ժամը 10:33 ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոնդ թաղամասի թիվ 251 տանը տեղի է ունեցել փլուզում, ելքի ուղիները փակ են (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ մասնակի փլուզվել է տան արտաքին պատը (մոտ 25 քմ), առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ (պատի վրայով անցնում է գազատար խողովակ), տան պատերին հայտնաբերվել են ճաքեր` մոտ 2 մ երկարությամբ և մոտ 1-2 սմ բացվածքով (7 հատ):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: