
news.am-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մարտի 19-ին Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց իրեն ժամացույց նվիրել:
«Պարոն վարչապետ, այսքան ժամանակ ինձ ոչ ոք ձեռքի ժամացույց չի նվիրել, խնդրում եմ, որ գոնե դուք նվիրեք»,- վարչապետին դիմեց տարեց քաղաքացին:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց իր խորհրդականին վերցնել տվյալները, որ ժամացույցը փոխանցեն: