Եղվարդի խճուղում մարտի 20-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: