Թրամփի վարկանիշն ԱՄՆ-ի ընտրողների շրջանում ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ
Advertisement 1000 x 90

Թրամփի վարկանիշն ԱՄՆ-ի ընտրողների շրջանում ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել է նրա պաշտոնակալությանից ի վեր  ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին վկայում են Գելլապի ինստիտուտի վերջին տվյալները:

Մարտի 19-ին ԱՄՆ-ի չափահաս բնակչության շրջանում Թրամփին ցուցաբերվող աջակցությունը նվազել է մինչև 37 տոկոս այն դեպքում, երբ նրա աշխատանքին հավանություն չի տվել հարցվածների 58 տոկոսը:

Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի նախագահի վարկանիշը կազմում էր 45 տոկոս:

Գելլապի ինստիտուտի հարցմանը մասնակցել են 1500 չափահաս ամերիկացներ: Ինստիտուտի կողմից անցկացվող հարցումների վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Դոնալդ Թրամփի երդմնատվության արարողությունից անմիջապես հետո անցկացված հարցումը ցույց էր տվել, որ նրան հավանություն էին տալիս և հանվանություն չէին տալիս հավասար քանակությամբ հարցվածներ՝ 45-ական տոկոս: Նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության հավանության ցուցանիշն առավելագույն մեծության է հասել հունվարի 25-ին և 26-ին՝ 46 տոկոս:

Գելլապի ինստիտուտի փորձագետները գտնում են, որ Սպիտակ տան ղեկավարի վարկանիշի անկման վրա ազդել են գլոբալ տաքացման վերաբերյալ  նրա արած հայտարարությունները, ինչպես նաև գովեստի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին և այն պնդումները, թե Բարաք Օբաման արտոնել է նրա կենտրոնակայանի գաղտնալսումը «Թրամփ-Թաուեր» նյույորքյան երկնաքերում:

 



Նման նյութեր