Ոստիկանությունը զգուշացնում է Ֆեյսբուքի բոլոր օգտատերերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը զգուշացնում է Ֆեյսբուքի բոլոր օգտատերերին

Այսօր տարածված է համացանցի միջոցով մարդկանց խաբելը: Նախ օգտագործվում էր sms-կապը և մարդկանց հաղորդագրություններ էին ուղարկում այն մասին, որ իրենց հարազատների հետ դժբախտություն է տեղի ունեցել, և անհրաժեշտ է գումար փոխանցել այս կամ այն հաշվին:

Ապա ևս մեկ միջոց էր կիրառվում. մարդկանց նախազգուշացնում էին խոշոր շահման մասին (դա կարող էր լինել տեխնիկա կամ մեքենա):

Սակայն վճարումից հետո ոչ ոք ոչինչ չէր ստանում: Եվ այսօր նոր միջոց է ընտրվել Ֆեյսբուքի օգնությամբ խարդախություններ անելու նպատակով: Հանցանքը կանխելու համար մի շարք երկրների ոստիկանություններ անհրաժեշտ են համարում համացանցի օգտատերերին նախազգուշացնել հերթական խարդախության մասին, որն այսօր մեծ տարածում է գտել:

Այն կատարվում է հետևյալ կերպ. Դուք ստանում եք ծանուցում եք ստանում Ֆեյսբուքի կողմից, որը սակայն իրական չէ:

Այն ուղարկվում է անձնական հաղորդագրությունով կամ էլեկտրոնային փոստով, որում առկա է հղում այն էջին, որում ձեզ խնդրում են մուտքագրել անունն ու գաղտնաբառը: Եթե դուք լրացրել եք այդ տվյալները, ապա համարեք, որ ընկել եք թակարդը: Պետք է զգույշ լինեք, քանի որ տվյալները լրացնելու պատուհանը նման է Ֆեյսբուքի պատուհանին:

Սակայն դա միջոց է անձնական տվյալներ իմանալու համար: Ահա թե ինչ տեսք ունի այդ պատուհանը.