Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլի 2֊ից հետո շարունակելու եք կողք֊կողքի ապրել, ձեր երեխաները միասին դպրոց են գնալու, մի օր էլ կարող է ձեր թոռները ամուսնանան ու դուք նրանց հարսանիքին բաժակ խփեք։
Թափված արյունը, բռնությունը, անձնական վիրավորանքները որևէ մեկիդ պատիվ չեն բերելու։ Ոչ էլ ձայն են բերելու։
Սպիտակի երկրաշարժ ու Արցախյան պատերազմ տեսած փոքր ժողովուրդը պարտավոր է դողալ մեկը մյուսի կյանքի համար, արյան ամեն կաթիլի համար։
Ոչ ոք ոչինչ իր հետ չի տանում։ Դա իր ուժերից վեր է։
Բոլորս էլ հողի մի բուռ կդառնանք, կմնա միայն մեր արածի հիշատակը ու մեր թողած հեթքերը` լավ թե վատ»։