Հեղինակավոր Cloudflare-ը Երևանում տվյալների կենտրոն կգործարկի: Այն կլինի ընկերության 37-րդ տվյալների կենտրոնը Ասիայում և 103-րդը ամբողջ աշխարհում:
«Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի շնորհիվ` 6 միլիոն կայք մոտ 6 անգամ ավելի արագ հասանելի կլինի Հայաստանի և հարակից երկրների օգտատերերի համար:
«Սա մեծ ձեռքբերում է, որովհետև Երևանում նման համակարգի տեղակայումը նշանակում է, որ մեր երկիրն այս տեսակի տեխնոլոգիաների հետ պատրաստ է տեխնիկապես աշխատելու` մասնագետների պատրաստվածության առումով»,- ասաց նա: