hraparak.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ կողմից ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել նրա մարտական ընկերների մասին: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Սամվել Բաբայանի հետ երկու ժամ առաջ է խոսել և նման բանից տեղյակ չէ:
Զրուցել են նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ, ով ևս այդ լուրի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից էր և գալիս է Երևան՝ իսկությունը պարզելու համար: ՕՐՕ դաշինքի այլ անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, իսկ Սամվել Բաբայանի հեռախոսահամարն էլ անհասանելի է: Ի դեպ, այսօր «Ժամանակ» օրաթերթը հայտնել է, որ Բաբայանը պատրաստվում է «Սասնա ծռեր»-2 կազմակերպել: Համապատասխանո՞ւմ է սա իրականությանը, հայտնի չէ: