«Խնդրում եմ, գտեք այդ տեսանյութը, գտնենք այդ կնոջը…». Էրիկ Անթառանյան
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ, գտեք այդ տեսանյութը, գտնենք այդ կնոջը…». Էրիկ Անթառանյան

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ բոլորին պատմել այն, ինչ տեսա այսօր: Ընկերոջս՝ Հարություն Մնացականյանին Կոմիտասի վրա իջեցնելուց հետո մեքենայով գնացի դեպի Փափազյան փողոց: Քոչար Փափազյան խաչմեչուկում Կարմիր լույսի տակ կանգնած էի առաջին երթևեկելի գոտում՝ երրորդ շարքում:

Երբ Կանաչը վառվեց, զգացի, որ երկրորդ գծի մեքենաները չեն շարժվում մնացել էին կանգնած: Մենք շարժվեցինք, ու երբ հասա արդեն լուսացույցի մոտ, նոր հասկացա… Երկրորդ երթևեկելի գոտու ամենաառաջին կանգնած մեքենայի վարորդը կանգնացրեց մեքենան կանաչ լույսի տակ, իջավ մեքենայից ու…. օգնեց Ձեռնափայտով անցնող ծերունուն՝ կամաց կամաց քայլերով անցնել փողոցը:

Վարորդը կին էր, ուրիշ ոչ մեկ չօգնեց…. Ես էլ տեսարանից էնքան հուզվեցի ու խառնվեցի իրար, որ խաչմերուկն անցնելուց հետո ուզում էի հետընթաց գնայի, կանգնեի նրանց կողքին ու կնոջը շնորհակալություն հայտնեի, հետո հասկացա, որ հիմարություն եմ անում, երթևեկությունն եմ խանգարում:

Արմեն Խաչատրյան ջան, շատ հարցերում եք օգտակար եղել, խնդրում եմ, գտեք այդ տեսանյութը, տվյալ խաչմերուկի, ժամը 19:00-ի սահմաններում, գտնենք այդ կնոջը, շնորհակալություն հայտնենք ու, Էմմա Հակոբյան, ինչ կասես «մեր կողքի հերոսի» մասին: Հավատա, չկա էդպիսի տեսարան… նման բան էս վերջերս համացանցում տարածում էին բայց թուրքական հոլովակ էր, իսկ դա տեղի ունեցավ իմ աչքի առջև, Երևանում»: