Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում հրդեհ է բռնկվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ահազանգ է ստացվել մարտի 24-ին, ժամը 09:53-ին։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իրականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում։ Ընդհանուր առմամբ, շենքում եղել է 330 անձ: Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):