Lifer.com.ua կայքը գրում է, որ iPhone-ի սեփականատիրոջ համար չկա ավելի վատ բան, քան ծանուցումն այն մասին, որ հեռախոսում տեղը չի բավականացնում։ Դա սովորաբար լինում է ամենաանհարմար պահերին, երբ վիդեոտեսագրություն եք անում կամ փորձում եք լուսանկարել։ Այդպիսի դեպքերում լուսանկարները ջնջելու փոխարեն՝ կարող եք մի քանի այլ միջոց ձեռնարկել։
1. Փորձեք մեծ ծավալով ֆիլմ նայել։ Մտեք iTunes Store և փորձեք մեծ ծավալով ֆիլմ ներբեռնել։ Այն շատ մեծ կլինի ներբեռնելու համար, ինչի պատճառով դուք ծանուցում կստանաք բավարար չափով տեղ չլինելու մասին։ Սեղմեք Ok, ապա մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հիմնական» (General), «Հիշողություն և iCloud» (Storage and iCkoud usage), «Կառավարել» (Manage storage):
2. Ջնջեք չօգտագործվող կամ ոչ պետքական հավելվածները։ Հեռախոսի մեջ տեղ ազատելու ամենապարզ միջոցը մեծ ծավալով հավելվածները ջնջելն է։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հիմնական» (General), «Հիշողություն և iCloud» (Storage and iCkoud usage), «Կառավարել» (Manage storage)։ Հենց սեղմեք կառավարել կոճակը, կտեսնեք, թե որ հավելվածներն են ամենաշատ տարածքը զբաղեցնում։ Նայեք ամբողջ ցանկը և ջնջեք ոչ պետքական և չօգտագործվող հավելվածները։
3. Ջնջեք հին հաղորդագրությունները։ Դուք իրոք պատրաստվո՞ւմ եք կարդալ մեկ տարվա հաղորդագրությունները։ Եթե ոչ, ապա ժամանակն է փոխել կարգավորումները։ Մտեք «Կարգավորումներ» (Settings), ապա «Հաղորդագրություններ» (Messages), «Պահպանել հաղորդագրությունները» (Keep messages) հատվածում ընտրեք 30 օրվա տարբերակը։