Հայկական Կիլիկիան
Advertisement 1000 x 90

Հայկական Կիլիկիան

Սուրբ Մեսրոպ Մաշտոցն օգտագործել է «կելով կեցցէս» խօսքը («Կելով կեալ» հիմքից)՝ ինչը նշանակում է «ամբողջական կ՛ապրես», այսինքն՝ նոյնիսկ մի բջիջ չես կորցնի, ու կը մնաս կատարեալ ու ամբողջական:

Ահա այդ «Կել»-ն է որ տառադարձուել է անգլերէնի «cell=բջիջ»-ի (հնչում է «սել»), ռուսերէնում դարձել է «ցելի=ամբողջական»՝ որից էլ բխում է «սիլ=ոյժ»-ը, երբ միայն կատարեա՛լ մարդը կարող է ֆիզիկապէս ու հոգեպէս ուժեղ լինել:

«Սլաք»-ի եւ «Սելեւկեան»-ի (ֆիզիկապէս մեծ ու հզօրների անուան) հիմքն է եղել «կել»-ը՝ ինչից էլ առաջացել են «Կիլիկիայ» (կելով+կեայ) աշխարհագրական անունը, «Սիլիկեան» (կելով+կեան) ազգանունը, նաեւ «Կիլիկիայ»-ի արմատների դիրքային փոփոխումով՝ «Կի-կիլի-այ»-«Սիկիլիայ»-«Սիցիլիա»-ն եւ այլն:

Հետաքրքիր փաստ է՝ որ Պարսկաստանի Աքեմէնեանները առհասարակ վերացնելով հանդերձ իրենց ենթարկուած երկրների թագաւորութիւններն ու թագաւորներին, հանգիստ են թողել Կիլիկիայի թագաւորներին: Ինչո՞ւ:

Մեր կարծիքով դրա պատճառն այն է՝ որ Աքեմէնեանները սերել են նոյն Կիլիկիացիներից, Սլաքի սերնդից՝ Սլկունիներէն:
Այսպիսով իմացանք Սլկունի-Սելեւկեանների ինքնութիւնն ու էութիւնը, նրանց զբաղեցրած սկզբնական տարածաշրջանը, եւ Կիլիկիայ անուան ստուգաբանութիւնը:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

magaghat.am



Նման նյութեր