
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում 2017 թվականի մարտի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովայի պողոտայի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն: