Ինչո՞ւ երեխաներն այսօր չեն սովորում: Արձանագրվում է կրթության չգնաժամ, որին տրվում են տարբեր պատասխաններ. կան ֆինանսական, շենքային, ծրագրերը լավը չեն, ուսուցիչներն են վատը և մի շարք այլ նման խնդիրներ: Ես կուզեի խոսել այդ կրթական ճգնաժամի կրթական արմատների մասին, որովհետև այս ճգնաժամի արմատները բավական խորն են: Կփորձեմ ներկայացնել այս իրավիճակի փիլիսոփայական զարգացումը:
Ինչպե՞ս այս իրավիճակը ստեղծվեց և որո՞նք են այն խնդիրները, որ հանգեցրին կրթական համակարգի այս ճգնաժամին:
Կուզեի սկսել այն պնդումից, որ կրթության համակարգը երկրորդային է: Այսինքն՝ կրթությունը նշտապես կախված է տվյալ հասարակության գաղափարական իրավիճակից, արժեքային համակարգից և կրթության համակարգը հետևում է այդ գաղափարական արժեքային զարգացումներին: Այս իմաստով կրթական համակարգի վրա շատ մեծ ազդեցություն գործեց 17-րդ դարի մեծ մտածող Ռենե Դեկարտի մոտեցումը: Այն առաջ էր քաշում երկու կարևոր գաղափար. Առաջինը՝ «Ես գոյություն ունեմ որպես մտածող» հայտնի արտահայտությունն էր: