Ձայնալարերի պապիլոմատոզով տառապող 4-ամյա երեխային անհապաղ վիրահատություն է հարկավոր. ընտանիքն օգնության կարիք ունի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձայնալարերի պապիլոմատոզով տառապող 4-ամյա երեխային անհապաղ վիրահատություն է հարկավոր. ընտանիքն օգնության կարիք ունի

Ձայնալարերի պապիլոմատոզ հիվանդությամբ տառապող 4-ամյա Սարգիս Սարգսյանին անհապաղ  վիրահատություն է հարկավոր Ֆրանսիայում, որի համար ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի: NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը՝ տիկին Նառան, նշեց, որ այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում: երեխային վիրահատություն է հարկավոր, սակայն, ընտանիքը անհրաժեշտ գումարը չունի:

«Նրա կոկորդը փակվում է, առաջանում է շնչահեղձություն, շատ ծանր վիճակում է, անգամ չի կարողանում ուտել: Բուժման համար անհրաժեշտ է 15 000 ԵՄ եվրո, որից 4000-ը եվրոն ունենք միայն։ Երեխայի վերջին վիրահատությունից շատ կարճ ժամանակ է անցել, սակայն հիվանդությունը կրկին զարգանում է, ասում են, որ ճիշտ բուժման դեպքում հնարավոր կլինի հիվանդությունից ազատվել»,- ասաց նա:

Սարգսի բուժմանն օժանդակելու համար կարող ենք փոխանցումներ կատարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետեւյալ հաշվեհամարին՝ ՓԲԸ Հ/Հ – 15700 25683250100 AMD Ստացող՝ Վաչագան Սարգսյան, կամ զանգել մորը՝ տիկին Նառային՝  093 69 49 49 հեռախոսահամարով:

news.am