Գևորգ Էմին-Տերյան. «Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական պետականության մասին» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գևորգ Էմին-Տերյան. «Այն ամենը, ինչ պետք է իմանալ հայկական պետականության մասին»

Գևորգ Էմին-Տերյանի Facebook-յան գրառումը.

Սա Մաշտոցի 5 հասցեն է: 2002 թվականին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները այս հասցեում գտնվող խանութների տերերից փող են հավաքել՝ մայթը նեղացնելու և ավտոկանգառը մեծացնելու համար (մի 10.000 դոլար):

Հետո «Փարքինգ Սիթի»-ն գալիս և սխալ գծանշում է անում: Գծանշում անելիս այստեղ մի ոստիկանի՝ անիվները տրաքած մեքենա էր կանգնած, այդ հատվածը չէին ներկել: Ճիշտն ասած՝ ոչ ոք չմտածեց, որ գծանշումը միտումնավոր են սխալ արել:

Այժմ Ճանապարհային ոստիկանությունը Խորենացի փողոց-Մաշտոցի պողոտա տեսախցիկը տեղափոխել է դիմացի մայթ և նկարում ու տուգանում է Մաշտոցի 5 ավտոկանգառում «եղևնաձև» կայանող վարորդներին:

ՃՈ-ում ասում են, որ կայանելու ձևը փոխելու համար պետք է նամակ գրել վարչապետ Karen Karapetyan-ին: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մեկ ամիս մարդկանց շարունակելու են տուգանել:

Իմ մոտավոր հաշվարկներով, օրական մոտ 5 միլիոն դրամի մասին է խոսքը, հետևաբար, ենթադրում եմ, որ շատ դժվար կլինի գտնել քաղաքաշինական թղթերը:

Զգուշացրեք Ձեր բարեկամներին, ընկերներին և ծանոթներին, որ իզուր չտուգանվեն:

PS – Չեն տուգանվում միայն նրանք, ովքեր փակում են իրենց համարանիշները:



Նման նյութեր