ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 28-ին, ժամը 21:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 FX 741 և «Shacman» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Վ. Բ.-ը և 1977 թ. ծնված Կ. Օ.-ը, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1985 թ. ծնված Խ. Ս.-ը, տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: