Վերլուծաբան Կարեն Քոչարյանը իր էջում գրել է. «Մի հայտնի անեկդոտ կա, որ 80 ամյա տղամարդը գնում է սեքսապաթոլոգի մոտ և բողոքում, որ պոտենցիայի հետ խնդիրներ ունի: Բժիշկը պատասխանում է, որ դա նորմալ է, վերջիվերջո տարիքն իրեն ասում է և պետք է հաշտվել դրա հետ: Տղամարդը շարունակում է բժշկից պահանջել մի ճար անել, որովհետև իր հասակակից ընկերն իրեն ասում է, որ օրը երեք կնոջ հետ է լինում: Այս փաստարկին բժիշկը պատասխանում է.«է դու էլ ասա»: Հիմա, որ լսում եմ, թե ով ինչքան ներդրում է բերելու, ուզում եմ ասեմ.«Է, դուք էլ ասեք»»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ