Վթարի է ենթարկվել Շիրակի պաշտոնյաներից մեկը. վիճակը ծանր է. aravot.am
Advertisement 1000 x 90

Վթարի է ենթարկվել Շիրակի պաշտոնյաներից մեկը. վիճակը ծանր է. aravot.am

Երեկ ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին․ բախվել էին «ՎԱԶ-3110» մակնիշի 80 VV 550 (վարորդ՝ 1958 թ. ծնված Զ. Խ.) և «Volkswagen Vento» մակնիշի 34 GG 208 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Ա.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ վթարի ենթարկվողներից մեկը Շիրակի մարզպետարանի հողօգտագործման բաժնի աշխատակից Զորիկ Խաչատրյանն է, որը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել։ Բախվել են նրան պատկանող «ՎԱԶ-3110» մակնիշի 80 VV 550 ու մի ընտանիքի մեքենաները, որի մեջ եղել են ամուսիններն ու երկու երեխաները։

Ընտանիքի մայրը պառկած է Գյումրու բժշկական կենտրոնում․ստացել է ստորին, վերին վերջույթների կոտրվածք։ Հայրը, ըստ բժշկական կենտրոնի տվյալների, քերծվածքներ է ստացել, իսկ երեխաները հոսպիտալացվել են Գյումրու մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն էլ․ «Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1957 թ. ծնված Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ 2007 թ. ծնված Ք., 2007 թ. ծնված Գ. և 2013 թ. ծնված Ս. Ա.-ը` Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

aravot.am