Ճշգրտվում են ջրի վարձի վճարումների հետ կապված անճշտությունները
Advertisement 1000 x 90

Ճշգրտվում են ջրի վարձի վճարումների հետ կապված անճշտությունները

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:  Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ չի հանդիսանում նախկին Երևան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Շիրակջրմուղկոյուղի, Լոռիջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների իրավահաջորդը, հետևաբար չունի այնտեղ բաժանորդների ունեցած կանխավճարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:

Դրանք Վեոլիա Ջուր ընկերությանը կարելի է փոխանցել նախկին ջրամատակարար ընկերությունների սպասարկման գրասենյակներ կամ տվյալ տեղամասը սպասարկող տեսուչին ներկայացրած դիմումի հիման վրա (դիմումի ձևը կտրամադրի տեսուչը): Դրանց ստուգման արդյունքում ճշգրտված գումարները կուղղվեն մեր ընկերությանը՝ բաժանորդների ունեցած ընթացիկ պարտավորությունների մարմանը:

Վեոլիա Ջուր ընկերությունը հավաստիացնում է իր բաժանորդներին, որ ամեն ինչ արվում է առկա խնդիրներին հնարավորինս արագ ու օրենսդրության շրջանակներում լավագույն լուծում տալու համար, և հորդորում է շարունակել ընթացիկ վճարումները մատուցված ծառայությունների դիմաց: