Skill-ը անհատի ինքնակրթվելու և զարգանալու անհրաժեշտության արձագանքն է
Advertisement 1000 x 90

Skill-ը անհատի ինքնակրթվելու և զարգանալու անհրաժեշտության արձագանքն է

Մերօրյա աշխարհում անձի ինքնազարգացումն ուղղակիորեն նոր թրենդ չէ: Մարդու առաջ բացվում են նոր հնարավորություններ, նա ստանում է նոր գիտելիք ու հմտություններ, որոնք կարող են ոչ միայն հարստացնել իր ներաշխարհը, այլև ծանոթացնել նրան նոր, հետաքրքիր մարդկանց հետ և, իհարկե, բարելավել նրա ֆինանսական դրությունը: Այդ է պատճառը, որ լրացուցիչ կրթության սեգմենտում պահանջարկի շուկան շատ մեծ է:

Բայց ինչպե՞ս գտնել մարդու, ով տիրապետում է որակյալ գիտելիքի և ունակ է` գրագետ և համակարգված ձևով կիսվելու դրանցով: Որտե՞ղ ծանոթանալ պոտենցիալ դասավանդողի, վարպետի աշխատանքների հետ, կարդալ կարծիքներ նրա աշխատանքի վերաբերյալ: Որտեղի՞ց ստանալ տեղեկություն այն միջոցառումների մասին, որոնք նվիրված են հենց նրան, ինչը կօգնի հարստացնել Ձեր գիտելիքների պաշարը, բարձրացնել Ձեր աշխատակիցների իմացության մակարդակը` կոմպետենցիան:

Առաջին և, դեռևս, միակ հարթակը Հայաստանում, որին կարող են հանգել թրեյնինգներ, սեմինարներ և վարպետության դասեր կազմակերպող ընկերությունները, www.skill.am-ն է:  Skill-ը լավագույն դասավանդողների, թրեյներների և իրենց գործի վարպետների միասնական և բաց ինֆորմացիոն տարածություն է:

Skill-ը բոլոր ցանկացողներին տրամադրում է  բացառիկ հնարավորություն` արագ կերպով ստանալու համապարփակ ինֆորմացիա ինքնակրթության ծառայությունների շուկայի  ակտուալ առաջարկների վերաբերյալ, հետևաբար նաև ձեռք բերել և զարգացնել մասնագիտական և կենսական հմտություններ:

Skill համայնքի բաց լինելը ապահովում է ինքնակրթությանն ու զարգացմանը վերաբերող blog.skill.am բլոգը, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում առաջ տանելու սեփական արտադրանքը բոլոր նրանց համար, ովքեր նախագծում են ինքնակրթության թեմաներով կոնտենտ և հետաքրքրված են դրա առաջխաղացմամբ, ինչպես նաև  նրանց համար, ովքեր կազմակերպում և անց են կացնում միջոցառումներ այս ոլորտում: Skillblog-ն իր բնույթով մեր ընկերության աշխատակիցների ինտերնետային օրագիրն է, թրեյներների լրատվական սյունակները և թարգմանություններն արտասահմանյան ռեսուրսներից ու բլոգներից:

Եթե Դուք եկել եք գիտելիքների ետևից, ապա կգտնեք մեզ մոտ ակտուալ և բազմակողմանի տեղեկատվություն դրանց ստացման աղբյուրների մասին: Եթե Դուք կամ Ձեր ընկերությունն ունեք օգտակար հմտություններ և ձեռքբերումներ, ինչպես նաև դրանցով կիսվելու ցանկություն, ապա կստանաք հրաշալի հնարավորություն` դրանց միջոցով ծանոթանալու Ձեր ապագա հաճախորդների հետ:

www.skill.am ռեսուրսը ստեղծելիս մենք գլխավորապես կենտրոնանում էինք նրանց ուղղությամբ, ովքեր ոտք են դրել ինքնակատարելագործման ուղու վրա: Միացե՛ք մեր Skill  համայնքին Facebook և Instagram սոցիալական կայքերում, հետևե՛ք մեր լուրերինLinkedin-ում: Մենք բաց ենք ու տրամադրված`պոզիտիվ աշխատանքի մեր գործընկերների հետ, ում ընտրությանը մոտենում ենք ամենայն լրջությամբ: