Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են բերվել 2007 թվականին ծնված Հասմիկ Խ.-ն, 2009 թվականին ծնված Էլեն Խ.-ն և 2015 թվականին ծնված Ջիվան Խ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ վերջիններս իրենց տանը թունավորվել են գազից: Հանգամանքները պարզվում են: