Ճապոնիայի Fujifilm կորպորացիան նորացրել է ակնթարթային տպման ֆոտոխցիկների հավաքածուն: Դրանում մոդել է հայտնվել սելֆիի համար հայելիով, հաղորդում է Engadget-ը:
Instax mini 9-ով լրակազմում կա հատուկ ոսպնյակ մակրոնկարահանման համար: Լուսանկարչական ապարատները ներկայացված են մի քանի գույներով. կապույտ կոբալտ, երկնագույն սառույց, վարդագույն ֆլամինգո, կանաչ լայմ և ծխագույն…
Պատրաստի լուսանկարներն այս ֆոտոապարատների միջոցով կարելի է ստանալ փականակը սեղմելուց հետո 90 վայրկյան անց: Մոտավոր արժեքը 70 դոլար է: