Փրկարարները Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Փրկարարները Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական են հայտնաբերել

Փրկարարական ծառայություն  ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։ Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին: