Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանին զոհված Գոռը ինձ հարազատ մարդ է, ցավակցում եմ ծնողներին և բոլոր հարազատներին!!! Տղերք ջան, աղաչում եմ ավելորդ ռիսկերի մի գնացեք, ձեր դուխին մատաղ, ձեր դուխը դրսևորեք մի այլ կերպ, ախր ինչ անեմ, ո՞նց անեմ, որ ամեն րոպե ամեն վայրկյան հիշեք, որ դիմացներս ով է կանգնած, որ գնդակը հերոսին, քաջին, անվախին չի տարբերում վախկոտից ու անխելքից, որ ձեր ծնողների ու հարազատների սիրտը չի սփոփվի, եթե նույնիսկ 100-ապատիկը սատկացնենք էդ վիժվածքներից… Սիրտս ցավում է ոչ ավել ոչ պակաս մնացած մեր ընկերների զոհվելու լուրը ստանալուց, բայց սիրտս պայթում է, որ մի քանի օր առաջ, քեզ հատուկ զգուշացրել էի, որ ավելորդ ռիսկերի չգնաս: Գոռ, Գոռ, ի՞նչ արիր Գոռ…»:
«Մի քանի օր առաջ քեզ հատուկ զգուշացրել էի, որ ավելորդ ռիսկերի չգնաս. Գոռ, Գոռ, ի՞նչ արիր, Գոռ…»
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ