ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապրիլի 1-ից 3-ը ( շուրջօրյա) քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-69-14,իսկ միջազգային դիտորդական առաքելությունների համար հետևյալ հեռախոսահամարներով՝ ռուսերեն լեզվով (011) 57-31-39, (010) 54-00-03 , անգլերեն լեզվով (011) 56-12-37, (011) 52-42-28: