Բլոգեր Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամը 8:00-ից 10:00-ն պիտի արգելվի ու խստորեն տուգանվի ուսումնական մեքենաների երթևեկությունը: Տեղից խցանումներ են, մարդիկ դպրոց ու աշխատանքի են շտապում, սրանք թիթեռ են նկարում…
Էլ չասեմ, որ մի մոխրագույն Հյունդայի ինչքան արյուն կար երակներումս վերցրեց.. Հետո տեսա, որ տիկինը միայնակ չէր վարում մեքենան, կողքի տղամարդու մի ձեռքը ղեկին էր ու բան էր բացատրում… ուսումնական չէր, ինքնույս էր»: