
Մեկ լիտր տաք ջրում լուծել 2 ճաշի գդալ աղ և ձեռքերը 10 րոպե պահել այդ լուծույթի մեջ:
Այնուհետև, առանց ձեռքերը լվանալու, չորացնել և քսել քսուքը:
Քսուքը պատրաստելու համար
1 ձվի դեղնուցին խառնել 1 ճաշի գդալ մեղր և 1 ճաշի գդալ բուսական յուղ:
Ձեռքերն անհրաժեշտ է լվանալ քսուքը քսելուց 20 րոպե հետո:
Այս քսուքը շատ արդյունավետ է: Ընդամենը 3-4 օրում բոլոր ճաքերն ու պիգմենտային հետքերը կանհետանան, իսկ ձեռքերի մաշկը կդառնա նուրբ ու առաձգական: