3 օր է` համացանցը ողողված է տեղեկությամբ, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են երգիչ Էրիկի Ինստագրամի էջը։ Tert.am Life–ի հետ զրույցում Էրիկն ասաց, որ իր ադմինիստրատիվ թիմն ամեն բան անում է` էջը վերականգնելու համար, սակայն դա փոքր–ինչ ձգձգվում է, քանի որ հաքերները փոխել են իր էջի ամբողջ ինֆորմացիան։
Էրիկը դիմել է Ինստագրամի պաշտոնական ներկայացուցիչներին` էջը վերականգնելու համար։ Երգիչը խնդրում է երկրպագուներին այս օրերին չհետևել իր էջին` չնայել ուղիղ եթերները, չլայքել նկարները, քանի որ դա միայն խանգարում է էջը վերականգնելու գործընթացին։
«Բոլորին կոչ եմ անում հետևել սոցցանցերից օգտվելու անվտանգության կանոններին ու անցնել կրկնակի պաշտպանության` հեռախոսահամարի կամ մեյլի օգնությամբ։ Հատկապես այս օրերին, հաքերներն ակտիվ աշխատու են հայկական էջերի ուղղությամբ»,– նշեց երգիչը։