Նազենի Հովհաննիսյանի Facebook-յան էջից.
Աղոթք Սուրբ Աստվածամորը, ով արձակում է «քարկապերը»
Ամենասրբուհի Կույս Մարիամ Հրաշափառ Սիրո Մայր,
Տիրամայր, ով երբեք չի թողել իրեն օգնության կանչող երեխային, Ամենամայր, որի ձեռքերն անհոգնել գործում են հանուն իր սիրելի զավակների,
Քանզի նրանց շարժիչն Աստվածային սերն է և անսահման ողորմածությունը, որոնցով լի է քո Սիրտը ծայրեիծայր։
Դարձրու ինձ քո հայացքը՝ լի ողորմածությամբ,
նայիր այս քարկապերին, որոնք խեղդում են իմ կյանքը։
Դու գիտես իմ հուսահատությունն ու ցավը, Դու Տեսնում ես, որքան են այս քարկապերն ինձ կաշկանդում։ Սուրբ Մարիամ, Աստվածամայր,
Տերը Քեզ է պատգամել քանդել զավակներիդ կյանքի քարկապերը, ուստի Քո ձեռքն եմ հանձնում կյանքիս թելը, քանզի չկա մի կապ, որ չարձակվի քո ձեռքերում։ Ամենասուրբ Մայր,
Քո բարեհոգության ու Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի, իմ Փրկչի առջև քո բարեխոսության ուժով ընդունիր այսօր իմ «քարկապն» այս։
Հանուն Տիրոջ փառքի աղաչում եմ քանդել այն, արձակել այս կապն առհավետ։
Դու ես իմ Հույսը, Ամենասրբուհի։
Իմ ամոքողն ես, սփոփողը, իմ նվազ ուժերի ամրացնողն ես, Հարստությունն ես իմ՝ աղքատության մեջ,
Ազատագրումն ես ամենից, ինչ խանգարում է լինել Քրիստոսի հետ։
Լսիր իմ պաղատանքը։ Պահպանիր ինձ, Ուղղորդիր ինձ, Պաշտպանիր ինձ։
Դու իմ հուսալի Ապաստանն ես։
Մարիամ, իմ Տիրամա՜յր,
որ արձակում ես քարկապերը, աղոթիր ինձ համար։
Ամեն
Հ.Գ. Փորձեցի թարգմանել այս հրաշագործ աղոթքը՝ ի սփոփանք … վստահ եմ, շատերին կօգնի, ինչպես որ ինձ է օգնել և օգնում…Սուրբ Տիրամոր բարեխնամ ներկայությունը մեզ պահապան։
Պատկերը՝ Երուսաղեմի Սբ. Հակոբոց տաճարի Սրբապատկերն է ( իմ նկարած) #Madonna #maria #mariam #Mary#Մարիամ