Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն քվեարկությունը բավական ակտիվ է սկսվել։ Բոլոր ընտրատեղամասերից ստացված լուրերը վկայում են, որ գրեթե ամեն տեղ հերթեր են ու մեկ-մեկուկես ժամվա ընթացքում արդեն իսկ քվեարկել է ընտրողների 6֊8 տոկոսը։ Սա իմ հաշվարկով, իհարկե, ըստ հանձնաժողովների նախագահների հրապարակած թվերի»։






