Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտն ասած, ես այսօր թքած ունեմ բոլոր այն նորարարությունների վրա, որ հայերը արել են աշխարհի համար: Այսօր հայի ողջ գիտական միտքը պետք է աշխատի այնպիսի զենք ստեղծելու վրա որ միայն մենք ունենանք այդ զենքից և այդ ժամանակ ոչ միայն կհարգեն մեզ, այլ մեզ կհամարեն ամենամարդասիրական և ժողովրդավար երկիրը, մեր բոլոր գործողությունները կհամարվեն արդարացված և մարդկության ապագայի համար անհրաժեշտ…
Թող ողջ հայության միտքը աշխատի այդ ուղղությամբ, քանզի ուրիշ ձև չունենք այս անարդար աշխարհում մեր իրավացի լինելը ապացուցելու… Այդ ժամանակ բոլոր տարածքային հարցերն ու խնդիրները կլուծվեն մեր օգտին ելնելով «արդարության» սկզբունքներից, որ թելադրված է զենքի ուժով!!! Թե չէ գունավոր հեռուստացույց ենք հորինել, որ նայենք, թե ինչպես են գունավոր ստեր խոսում մեր մասին!!!»: