ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է Լևոն Բարսեղյանի հայտարարությունը՝ գրելով. «Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն,՝ շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան:
Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն:
Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն, հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Ղանդիլյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների:
Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ»: