Կոալա՞ն էլ է վանեցի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կոալա՞ն էլ է վանեցի

Բոլորս գիտենք, որ Վանա կատուները հայտնի են իրենց աչքերով: Իսկ ի՞նչ կասեն գիտնականները երկգույն աչքերով կոալաների մասին: Նրա՞նք էլ են վանեցի…

Օգտատերերի մոտ հարցը  առաջացել է համացանցում հրապարակված տարբեր գույնի աչքեր ունեցող կոալայի տեսանյութը դիտելուց հետո: Կենդանին վնասվածքներ ստանալուց հետո մի քանի ամիս գտնվել է խնամքի տակ, սակայն սեպտեմբերի 11-ին բաց է թողնվել ազատությյան մեջ, հայտնում է The Mashable-ը: Առաջին անգամ կոալան իր վրա ուշադրություն է գրավել, երբ ավտոմոբիլային վթարի ենթարկվելուց հետո հասցվել է հատուկ հաստատություն խնամքի համար: Այն ժամանակ էլ ԶԼՄ-ները ուշադրություն են դարձրել նրա աչքերի տարբեր գույների վրա:

Տեսանյութը, որտեղ ներկայացված է կոալայի հետ հրաժեշտը, հրապարակվել է TheWildlifeWarriors-ի YouTube ալիքում: