«Աստղիկ» ԲԿ քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած. a1plus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Աստղիկ» ԲԿ քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած. a1plus.am

Պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում է տեղակայված 7/52 ընտրատեղամասը։ Այստեղ քվեարկում են հիվանդանոցում բուժում ստացողները։ «Ա1+»-ի այցելության պահին ընտրատեղամասում, որտեղ քվեարկություն պետք է ընթանար, հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չկար։

Սակայն առավել զարմանալի է այն հանգամանքը, որ սեղանին բազմաթիվ քվեաթերթիկներ էին դասավորված՝ հանձնաժողովի անդամների բացակայության պայմաններում։ Դրանք հսկում էր մեկ տղամարդ, որը ներկայացավ «Կոմունիստական» կուսակցության վստահված անձ՝ Արշակ Ամիրյան անունով։

Ի դեպ, քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած։ «Ա1+»-ի հարցին՝ արդյոք սա չի խոսում այն մասին, որ այստեղ գումար է բաժանվել, Վահան Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը։ Իսկ քաղաքացիներից մեկն էլ պնդեց, թե այդ գումարն իրեն ամուսինն էր տվել։

Ի դեպ, «Ա1+»-ի տեսախցիկն այս ընտրատեղամասում արձանագրեց երկուսով քվեախցիկ մտնելու փաստ։ Այս հանգամանքը, սակայն թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը չնկատեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջությամբ՝ a1plus.am



Նման նյութեր