«Տուն չես հասնի». Արաբկիրում թաղային հեղինակությունը սպառնում և ուղղորդում է քաղաքացիներին. yerkir.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տուն չես հասնի». Արաբկիրում թաղային հեղինակությունը սպառնում և ուղղորդում է քաղաքացիներին. yerkir.am

Այսօր առավոտից Արաբկիր վարչական շրջանի Իսակովի անվան դպրոցում տեղակայված N 4/19 ընտրատեղամասում Սերգեյ Խաչատրյան ներկայացած անձը քաղաքացիների ուղղորդված քվեարկություն է կատարում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց հիշյալ տեղամասում «Ելք» դաշինքի վստահված անձը՝ նշելով, որ քաղաքացիներին ընտրատեղամաս է տանում–բերում ոմն թաղային հեղինակություն:

Կին վստահված անձի խոսքով՝ երբ ինքը հետաքրքրվել է, թե ի՞նչ իրավունքով է օտար անձը մուտք ու ելք անում և քաղաքացիներին ուղղորդում, Խաչատրյանը պատասխանել է, որ դիտորդ է, սակայն դա հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: «Մոտ մեկ ժամ անց վերադարձավ ինչ-որ բեյջով, և երբ ես նրան դիտողություն արեցի՝ նշելով, որ իրավունք չունի ուղղորդելու քաղաքացիներին, նա ինձ սպառնաց՝ ասելով` տուն չես հասնի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս տեղամասում շուրջ 5 ժամ էլեկտրականություն չի եղել: Ժամը 12-ի սահմաններում նոր միայն վերականգնվել է էլեկտրական հոսանքը: Վստահված անձի խոսքով՝ այս ընտրատեղամասում այլ խախտումներ էլ են արձանագրվել, սակայն հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է դրանք արձանագրել: