
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել Աշոտ Կաղզվանցյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն է տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 4 դպրոցում գտնվող 16/3 ընտրատեղամասից:
Նա կասկածվում է կրկնակի քվեարկություն անելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Հանրապետական կուսակցության անդամ, ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու «Արմավիրցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի կնոջ ազգականն է:
shamshyan.com