Արսինե Խանջյանը Facebook-յան իր էջում հրապարակել է այս տեսահոլովակը:
Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը շարունակում են իրենց դիտորդական առաքելությունը։ Այս պահի դրությամբ՝ Հաղարծին 38/12 ընտրատեղամասում գրանցեցին մի քանի խախտումներ, ներառյալ մուտքի առջև կուտակումները:
գ. Ռինդ, 36/26, Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը չէին գրանցում դիտորդի նկատառումները. անձրևի ժամանակ տեղամասում եղած մարդկային կուտակումները, բաց քվեարկության դեպքերը, ընտրողների ուղղորդման դեպքերը։ Մեկ ներկայությամբ միայն քարտուղարը սկսեց գրանցել այս խախտումների մասին դիտարկումները։