Արմեն Զաքարյանի Facebook-յան գրառումը.
«Առաջին նախագահ, անկախության հանրաքվեի նախաձեռնող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքը ստացավ գրեթե նույնքան քվե, որքան կոմունիստական կուսակցությունը, որի ապազգային գործունեությունը թիրախավորելով ինքը եկավ իշխանության: Դրսևորումն ինչպես է առնչվում անկախության գաղափարին` որպես արժեքի? Թե մեկը մյուսի հետ կապ չունի? Այդ դեպքում ինչի հետ կապ ունի նույնաքանակ քվեների հանգամանքը?
Պոպուլիզմը մեռավ որպես մեկ առանձին վերցրած քաղաքական ուժի մենաշնորհ, զավակն առաջին հերրթին խժռեց իր ծնողին:
Ոչ ոք, ով ”ադաբրյամս” 4=4=4 ֆորմատով քննարկումների գործընթացն ու ի հետևանս ձեռք բերված համաձայնությունները, ընտրությունների այս արդյունքից դժգոհելու որևէ իրավունք չունի: Վայելեք ձեր եփած ճաշը:
Ոչ մի բիշանգղ չի սավառնի խորհրդարանում:
Հայաստանցի ընտրողը արժանի է իր քվեարկությանը` հինգ տարի անխախտ ժամկետով` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ իրական դժգոհություն առկա է քվեարկողների 15-20 տոկոսի մեջ ընդամենը: 50 տոկոսը գոհ է հանրապետական կուսակցության քաղաքականությունից, 30 տոկոսը Ծառուկյանի, 7 տոկոսը ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի գործունեությունից, հետևաբար, ձևավորվելիք իշխանության խնդիրն է մտածել մնացած 15 տոկոսի մասին, որպեսզի Հայաստանը դառնա լիակատար երջանկության երկիր:
Եթե որևէ մեկը համաձայն չէ այս թվերի հետ, ապա թող ի ցույց դնի հասարակության մեջ տրամադրությունները և առհասարակ, հասարկության մոտեցումները չափելու այլ գործիք, քան ընտրությունն է ու հանրաքվեն:
ՔԴԵԴ-ը աշխատել ու շարունակելու է աշխատել ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ տեսլականով, առանց հաջողության հասնելու որևէ երաշխիքի………….
(շարունակելի) »: