Հաղորդավար, երգիչ Գրիշա Աղախանյանի կինը` դերասանուհի Շողեր Թովմասյանը, իր ինստագրամի էջում ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, ովքեր սխալ են հասկացել երեկվա իր ուղիղ եթերը:
Հիշեցնենք, որ վերջինիս երեկվա ուղիղ եթերը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, որի ժամանակ ակումբներից մեկում նա ասել է, որ ապրիլյան պատերազմի մեկ տարին է ու այդ առիթով պատվիրել է Թաթա Սիմոնյանի և Անատոլի Դնեպրովի «Армения» երգը, ապա Արամեի «Քավոր»-ը ու սկսել պարել:
Սա էլ չի վրիպել բլոգերներից մեկի աչքից, ով իր քննադատական խոսքն է հղել, ինչին հաղորդել է Շողերի հրապարակավ ներողությունը: