Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 14, յուրացման 2 և խուլիգանության 1 դեպք:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: