Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Էրիկ Նազարյանը մամուլի ասուլիս են տվել Արցախում:
Սերժ Թանկյանը չի բացառել Արցախում համերգ ունենալու, իսկ Ատոմ Էգոյանը՝ Արցախի մասին ֆիլմ նկարահանելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը և Էրիկ Նազարյանը Ստեփանակերտ են մեկնել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելուց հետո:
Նրանք, ինչպես նաև մի քանի բարերարներ և «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ Ստեփանակերտում են «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Հյուրերի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման այցելություններն Արցախ՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու և ներհայկական կապերի ամրապնդման վրա: