«Անվանի և ճանաչված մարդկանց «хотелки»-ները, էմոցիոնալ «խաղալիքները» քաղաքական գործընթացների դատարկ օրակարգ են ձևավորում». Տիգրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Անվանի և ճանաչված մարդկանց «хотелки»-ները, էմոցիոնալ «խաղալիքները» քաղաքական գործընթացների դատարկ օրակարգ են ձևավորում». Տիգրան Հակոբյան

Տիգրան Հակոբյանը Facebook-ում գրում է.

«Արսինե Խանջյանն ու մյուս սփյուռքահայ արվեստագետները դեռ անցյալ տարի հայտարարել էին, որ գալիս են Հայաստան շատ կարևոր առաքելությամբ՝ մեզ կրթելու, քաղաքական մշակույթ սովորեցնելու, ընտրությունների օրինականությունը վերահսկելու… Այն ժամանակ ես երկար-բարակ գրեցի, որ, մեղմ ասած, կասկածում եմ այդ նախաձեռնության արդյունավետությանը: Շատերին իմ ասածները, նորից մեղմ ասած, «հիասթափեցրեցին»:

Մեծ աղմուկ բարձրացավ, առաքյալներին անհամբերությամբ սպասում էին: Ընտրություններն ավարտվեցին, խմբի գործոնն ու ազդեցությունը ընտրությունների ընթացքի վրա չտեսանք:

Հիմա այդ խումբը արագ դիսկուրսը փոխեց, ընտրությունները չամփոփած, քաղմշակույթ սովորեցնելը կիսատ թողած մեկնեց Արցախ և այնտեղ կոչ է անում համագործակցել արցախցի արվեստագետների հետ: Լավ կոչ է, անշուշտ, բայց մեզ կրթելու գործը պակաս կարևոր չեր:))

Խնդիր է միշտ, երբ անվանի և ճանաչված մարդկանց «хотелки»-ները, էմոցիոնալ «խաղալիքները» քաղաքական գործընթացների դատարկ օրակարգ են ձևավորում….»: