Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Եռաբլուրի պանթեոնում հուղարկավորեցին ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանին… Գոռը զոհվել էր թշնամու դիպուկահարի կրակոցից: Մարտական դիրքը ամրապնդելիս, մի փոքր ավել էր դուրս եկել խրամատից և անմիջապես խոցվել:
Գիտակցելով, որ վտանգավոր է՝ նա իր զինվորներին թույլ չէր տվել, ինքն էր բարձրացել բայց ավաղ զոհվել էր:
Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան սպաներ ու գեներալներ ներկայացել էին վերջին հրաժեշտը տալու խիզախ սպային, բայց լրագրողներ չկային:
Լավ էր, որ չկային, բայց գիտե՞ք ինչի չկային, քանի որ Գոռի ծնողները չէին բողոքում, սկանդալային հայտարարություններ անելու առիթ չէին տալիս, այլ լուռ ողբում էին իրենց քաջ զավակի կորուստը, իսկ նրանց կողքին հայկական զինվորական համազգեստը հագին կանգնած էր Գոռի կրտսեր եղբայրը, որը նույնպես ծառայում է առաջնագծում: Լավագույն տղերքը այ էսպես էլ հեռանում են, համեստ ու անձայն, ինչպես որ ապրել ու սխրանքներ են գործել մինչ զոհվելը!!!»: