
Հաղորդավար Եգոր Գլումովի մայրը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջի ցավակցական խոսքերից։
«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը ցավակցական խոսք է գրել, որում մասնավորապես նշել է. «Գոռ ջան, ընդունիր մեր անկեղծ ցավակցությունները` քո ամենահարազատ մարդու` մայրիկիդ կյանքից հեռանալու կապակցությամբ։ Թող հողը թեթև լինի։ Թող նրա հրաշալի երեխաներն ու թոռները առողջ ու երջանիկ լինեն։ Թող ապրեն և միշտ հիշեն իր մասին։ Գրկում ենք քեզ և միշտ կողքիդ ենք»։